-
28.03.2014|
11:26
Վրաստանն Աբխազիան և Հարավային Օսիան շարունակում է իր տարածքը համարել և չի պատրաստվում համակերպվել Ռուսաստանի շրջափակման հետ, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն։
-
28.03.2014|
11:25
Այս ժամանակավոր իրականության մեջ մարդն աշխարհ գալով փնտրում է կյանքի նպատակը: Այն նպատակը, որը նրան երջանկություն է պարգևում: Տարբեր մահկանացուներ այն զանազան իրողությունների ու երևույթների մեջ են փորձում գտնել:
-
28.03.2014|
11:25
Հայաստանում ՈՒկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի աշխատանքը:
-
28.03.2014|
11:23
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը «Թվիթեր»-ում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում:
-
28.03.2014|
11:21
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու։ Նա կդիմի մարտի 29-ին կայանալիք «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցության համագումարին՝ առաջադրվելու հարցում աջակցություն ստանալու համար։
-
28.03.2014|
11:20
Մարտի 30-ին Մեծ պահքի նախավերջին կիրակին է: Չնայած Մեծ պահքի ոսկե շղթայի այս կիրակին կոչվում է Դատավորի, բայց ինչքան էլ տարօրինակ է, այն կապված է աղոթքի հետ։ Եվ այս մասին ասաց մեր Տեր Հիսուսը, պատմելով ավետարանական հետևյալ առակը. «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան:
-
28.03.2014|
11:19
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց ՈՒկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեն։
-
28.03.2014|
11:15
Երեկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի ներկայացել հարցաքննության: Երկրի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին առաջարկել է հարցաքննությունն իրականացնել Skype-ի միջոցով, որը Սաակաշվիլին մերժել է:
-
28.03.2014|
01:02
ԱԺ-ի քննարկումների դիտումն ինձ վրա ավելի շատ, այսպես կոչված, «տռոլինգի» տպավորություն է թողնում: Մեր հարգարժան պատգամավորներն ու ԱԺ դահլիճում ելույթ ունեցող կառավարության անդամները, գործնական խնդիրներն ու դրանց էությունը քննարկելու և լուծումներ գտնելու փոխարեն, զբաղված են լեզվավարժություններով, որոնք բացառապես ուղղված են միմյանց հասցեին անձնական և քաղաքական խայթոցներ ձոնելուն:
-